KORG Liano LIVE!-ը 88 ստեղնանի թվային դաշնամուր է՝ նախատեսված ինչպես նվագելու, այնպես էլ ձայնագրությունների և ուղիղ հեռարձակումների համար։ Ներկառուցված միքշերի և USB Audio/MIDI կապի շնորհիվ այն հեշտությամբ միանում է համակարգչին կամ սմարթֆոնին՝ առանց բարդ լրացուցիչ սարքավորումների։
Մոդելն ունի8 բարձրորակ հնչողություն, 10 ռիթմ և 76 ձայնային էֆեկտ։ Խոսափողի և դաշնամուրի համար նախատեսված առանձին Reverb կարգավորումները թույլ են տալիս կառավարել հնչողությունն անմիջապես գործիքից։
Ընդամենը 6 կգ քաշով և 7 սմ հաստությամբ Liano LIVE!-ը հեշտ է տեղափոխել։ Այն կարող է աշխատել նաև 6 AA մարտկոցով՝ մինչև 6 ժամ։
Հիմնական առանձնահատկությունները՝
- 88 լրիվ չափի ստեղն
- 8 հնչողություն
- 10 ներկառուցված ռիթմ
- 76 ձայնային էֆեկտ
- ներկառուցված միքշեր
- USB Audio և MIDI
- խոսափողի միացման հնարավորություն
- ներկառուցված բարձրախոսներ
- մինչև 6 ժամ աշխատանք մարտկոցով
- քաշը՝ 6 կգ
KORG Liano LIVE!-ը հարմար լուծում է երաժիշտների և կոնտենտ ստեղծողների համար, ովքեր ցանկանում են մեկ գործիքով նվագել, ձայնագրվել և ուղիղ եթեր հեռարձակել։